Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Խորհրդարանի շենքի պատշգամբներում դիրքավորվել էին դիպուկահարներ։
Վազգեն Մանուկյանը նշեց, որ շաբաթ օրը կլինի մեծ հանրահավաք։
Այս մասին այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտնեց ընդդիմադիր գործիչ Գեղամ Մանուկյանը։
Անդրադարձավ տնտեսկան հարցերին՝ թանկացումներին, նշեց, որոշ ապրանքներ, որոնք էականորեն գնաճ են ունեցել։ Կոչ արեց իջնել ԱԺ-ից եւ պատասխանել ժողովրդին։
Ըստ Մանուկյանի՝ այսօրվա հանրահավաքի նպատկներից մեկն այն է, որ վարչապետը եւս մեկ անգամ մերժվի «հայոց զինված ուժերը գլխատելու իր ծրագրի մեջ, որը ձեռնտու է միայն թշնամիներին»։
«Հայրենիքի փրկության շարժումը» պահանջում է վարչապետի հրաժարականը։
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» անվանմամբ ֆուտուրիստական ներկայացումը։
Ոստիկանական բաժանմունք տարվեցին տասնյակ քաղաքացիներ, ովքեր Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքվել էին կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ։